Տնտեսական | 13:47 14/08/19

Կոնկրետ ինչի վրա է ուղղվել գորգ լվանալու միջոցառման համար ծախսված 4․9 մլն դրամը

Tert.am-ը հարցում է ուղարկել ԱԺ՝ պարզելու, թե Վարդավառի տոնի առիթով Ազգային ժողովի նախաձեռնած միջոցառման կազմակերպման համար ծախսված 4 մլն 941 հազար դրամը կոնկրետ ինչին է ուղղվել։

Օրենսդիր մարմնի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը հարցմանն ի պատասխան հայտնել է՝ միջոցառման կազմակեպումը պատվիրվել է «Անի Ջուլհակյան» և «Սոլոյան Մերի» Ա/Ձ-ներին, որոնք կազմակերպել են ձայնային տեխնիկայի վարձակալությունն ու տեղափոխումը, երաժշտական խմբի համերգի կազմակերպումը, բաների տպագրությունը, տաղավարների տեղադրումը, ջրի տակառների ձեռքբերումը, տարածքի գեղարվեստական ձևավորումը, տրանսպորտային միջոցների, բանվորական ուժի ներգրավումը և այլն:

Տեղադրվել է 4 մեծ տաղավար տեղադրվել, յուրաքանչյուրը՝ 150000 դրամ արժողությամբ, 10 փոքր տաղավար, յուրաքանչյուրի արժեքը՝ 15000 դրամ, 1 պարան՝ 100000 դրամ արժողությամբ, 300 հատ պոլիէթիլենային տոպրակ՝ յուրաքանչյուրը 200 դրամ, 120 մետր ջրի խողովակ՝ 36000 դրամ, հատակ լվանալու փայտ՝ 60 հատ՝ ընդհանուր արժեքը 60000 դրամ, 15 հյուրընկալ՝ յուրաքանչյուրին 8000 դրամ,  ընդհանուր 300 հազար դրամ՝ բանվորական ուժին, 1 տրանսպորտ՝ 120000 դրամ, ֆոտո-վիդեո նկարահանում՝ 300000 դրամ, 14 ջրի տակառ՝ 490000 դրամ, 100 նստատեղ՝ 40000 դրամ, ձայնայի տեխնիկայի համար ԱԺ-ը վճարել է 800000 դրամ, տպագրություն՝ 300000 դրամ, բրենդավորում՝ 200000 դրամ, սցենարի մշակում՝ 300000 դրամ, DJ 200000 դրամ, երաժշտական ձևավորում՝ 200000 դրամ, երաժշտական խմբի համերգ՝ 300000 դրամ: Մնացորդը հարկերն են։