Բաժին. Տնտեսական

Թաթուլ Մանասերյան․ Աղքատությունը հաղթահարելն իրատեսական չէ

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ քննարկել ենք Հայաստանի մինչև 2050 թվականի ռազմավարական ծրագրի տնտեսական դրույթները։ Մասնագետը թեև լիահույս է, որ մինչև 2050-ը մենք կապրենք ավելի լավ Հայաստանում, այնուամենայնիվ, որոշ առարկություններ ունի։

«Պետք է մի քիչ իրատես լինենք։ Աղքատությունը հաղթահարել, վերացնել հնարավոր չէ, բայց կրճատել հնարավոր է», – նկատում է Մանասերյանը։

Իսկ գործազրկությունը վերացնել, ըստ մասնագետի, կարողացել է միայն Խորհրդային միությունը։ Իսկ այդ ժամանակ, հիշեցնենք, ԽՄ երկրներում շատ էին գործարաններն ու զարգացած էր արդյունաբերությունը։

«Արդյունաբերության ո՞ր ճյուղն է ակտիվ։ Հանքարդյունաբերությունը։ Իմ կարծիքով՝ ամոթ է։ Բնության ստեղծածը վերցնում ենք ու վաճառում՝ ինքներս ոչ մի հավելյալ արժեք չստեղծելով»։

Share