Բաժին. Տնտեսական

Մակար Եղիազարյան․ Եթե բիզնեսը սնանկացման եզրին է, հիշեք առողջացման ծրագրի մասին.տեսանյութ

Գործարար ոլորտում առկա մտահոգիչ խնդիրներից մեկը սնանկության ինստիտուտն է։ Կորպորատիվ իրավունքի մասնագետ, փաստաբան Մակար Եղիազարյանը նկատել է՝ ընկերությունները հաճախ ճանաչվում են սնանկ, մինչդեռ չվճարած հարկային բեռից ու հարակից պարտավորություններից առանց լուծարվելու էլ ելք կա՝ առողջացման ծրագիրը։

«Առողջացման ծրագրի շրջանակում հնարավորություն կունենաք սպասարկել պարտավորությունները հնարավոր ժամկետներում և չափերով։ Առողջացման ծրագիրը դրական է նաև նրանով,  որ գործընթացը թույլ է տալիս ներդրումներ ներգրավել», – ասում է մասնագետն ու խորհուրդ է տալիս դա անպայման նկատի ունենալ, մինչ ձեռնարկատիրությունը սնանկ ճանաչելու և լուծարելու համար կդիմեք համապատասխան մարմիններին։

 

Share