Բաժին. Տնտեսական

Հրապարակ. Բաբկեն Թունյանի հարևան Պողոսն ու հանրային մտածողության կրող ճարտարապետը չեն կարող երկրի համար ճակատագրական որոշումներ կայացնել

«Զրուցակիցս ճարտարապետ է: Այսինքն՝ ընդունված չափանիշնե­րով՝ հայաստանյան ինտելիգենցիա­յի ներկայացուցիչ: Եկել է թերթի խմբագրին հարցեր տալու, որոնք իրականում հռետորական հարցեր են: Ասում է՝ ո՞նց պատահեց, որ հանկարծ միանգամից երկրով մեկ հրդեհներ բռնկվեցին, ջրի ու հոսանքի անջատումներ են, մարդիկ են գործա­զուրկ դառնում, Ղարաբաղի հարցը տեղից չի շարժվում, աշխատավարձը չի բարձրանում, բայց գներն աճում են և այլն: Փորձում եմ իր բարձրացրած խնդիրներն առանձնացնել և առա­ջարկում եմ բոլորը մի «զամբյուղի» մեջ չդնել: Բայց նա իր ուրույն բա­ցատրությունն ունի և պատրաստ չէ լսել իմ կարծիքը:

Ասում է՝ մեզ պա­տուհասած բոլոր չարիքները նույն աղբյուրից են ծագում, և դրանց անունն է ՀՀԿ: Ասում է՝ սա կազմա­կերպված սաբոտաժ է՝ «խեղճ Նիկոլն ի՞նչ անի», նախկինները փորձում են տապալել նրան ու վերադառնալ, դրանից էլ՝ այս բոլոր հրդեհները, անջատումները, վթարներն ու պարալիզացված վիճակը:

Սա է մեր հանրային վերլուծության մակարդա­կը, և որքան էլ փորձես մարդուն բացատրել, որ եթե այդքան հզոր լինեին նշված քաղաքական ուժն ու նրա առաջնորդը, ապա այդքան հեշտությամբ չէին հանձնի իշխա­նությունը, կամ ո՞ւր են այդ ամենա­կարող հանրապետականները, որոնց մենք չենք ճանաչում, չենք տեսնում մեր շուրջը:

Եվ իզուր են այս օրերին ոմանք վրդովվում ԱԺ պատգամա­վոր Բաբկեն Թունյանի գրառումից, որ՝ «Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որո­շում կայացնելու գործում, քան ես»: Անշուշտ, իշխանության ներկայա­ցուցիչը պետք է հարգալից լինի ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ, բայց ինձ այցելած ճարտարապետն ու Թունյանի հարևան Պողոսը չեն կարող երկրի համար ճակատագրական որոշումներ կայացնել», – գրում է թերթը:

Share