Տնտեսական | 17:57 24/08/19

«Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելություն 2019-2020 ուս. տարվա համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), Ինժեներական քաղաքի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի օժանդակությամբ հայտարարում է «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելություն 2019-2020 ուս. տարվա համար:

Նոր, շուկայի պահանջներին համահունչ, միջազգային չափորոշիչներին համապատասխան մշակված ծրագիրը նպատակ ունի պատրաստել լայնապրոֆիլ ինժեներներ, ովքեր կտիրապետեն տարաբնույթ համակարգերի մշակման բաղադրիչներին և ամբողջական համակարգերի ձևավորման գործառույթներին, ինժեներներ, ովքեր ընդունակ կլինեն հասկանալ, փոխկապակցել համակարգի ձևավորման մաս կազմող բոլոր բաղադրիչները և  իրականացնել համակարգային համալիրների կառավարում, ինչպես նաև ինտեգրել բոլոր ենթաբաղադրիչներն իրար փոխլրացնող և արդյունավետ համակարգերում։

Կրթական ծրագիրը մշակված է ԱՄՆ-ի Ռաթգերսի համալսարանի և գործընկեր ընկերությունների հետ համատեղ:

Դասավանդումն իրականացվելու է կրթական ոլորտի, ընկերություններում աշխատող և արտերկրից հրավիրված լավագույն մասնագետների կողմից, որոնք կփոխանցեն ոչ միայն իրենց տեսական գիտելիքներն այլ նաև գործնական փորձը: Դասընթացների մի մասն իրականացվելու է գործընկեր կազմակերպություններում:

Մագիստրոսական կրթական ծրագիրը բաց է բոլոր ինժեներա-տեխնիկական, բնագիտական, ինժեներա-տնտեսագիտական, տնտեսագիտական ոլորտում առնվազն բակալավրի որակավորում ունեցող ուսանողների համար:

2019-2020 ուս. տարում  «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական կրթական ծրագրի լավագույն 10 ուսանողները կստանան կրթաթոշակներ:

Կրթաթոշակի թեկնածուների ընտրությունը կկատարվի գործընկեր ընկերությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից՝ ներկայացված դիմում-հայտի, ՄՈԳ-ը հաստատող տեղեկանքի, հիմնարար գիտելիքների ստուգման թեստի և հարցազրույցի արդյունքների ընդhանուր ամփոփման հիման վրա: Ընտրված 10 թեկնածուները կստանան միանվագ կրթաթոշակ՝ 570000 ՀՀ հազար դրամի չափով, որպես ուսման վարձի ամբողջական փոխհատուցում:

Գործերն ընդունվում են սույն թվականի օգոստոսի 19-ից 26-ը ներառյալ, ՀԱՊՀ ընդունող հանձնաժողով՝ ՀԱՊՀ 3-րդ մասնաշենք 1-ին հարկ

Առավել մանրամասն ինֆորմացիան հասանելի է հետևյալ հղումներով՝

http://anel.am/hy/ISE

https://u.b24.am/2PbpRbe

Հարցերի  համար զանգահարել 010566375 հեռախոսահամարով  կամ գրել anel@polytechnic.am էլեկտրոնային հասցեին