Տնտեսական | 19:23 24/08/19

Արփի Դավոյան․ Որքանով եք վստահ, որ հանրաքվեի արդյունքները բոլորին գոհացնելու են. տեսանյութ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը Ամուլսարի հանքի շահագործման հարցում չեզոքություն է դրսևորում։ Դավոյանը կարծում է, որ դժվար է գտնել մի ուսումնասիրություն, որը բոլորի «սրտով» կլինի, բայց ինքն անձամբ դեմ չէ հանքի շահագործմանը, եթե իհարկե ապացուցվի, որ այն շրջակա միջավայրին ու բնակչությանը վնաս չի հասցնի։

«Պետք է քննարկել բոլոր թեր և դեմ կողմերը, սակայն ռացիոնալության դաշտից դուրս չգալ երբեք, պետական որոշումները զգացմունքերի դաշտում չեն կարող ընդունվել», - նկատում է պատգամավորն ու հավելում՝ Հայաստանի՝ հանքարդյունաբերական երկիր դառնալուն, ինչ խոսք, դեմ է։

Մեր հարցին՝ հնարավոր է հանաքվե անցկացվի, Դավոյնանը հարցով պատասխանեց՝ իսկ որքանով եք վստահ, որ հանրաքվեի արդյունքները բոլորին գոհացնելու են։