Բաժին. Տնտեսական

Սուրեն Պարսյան․ Մեր երկրի ընդերքը պետք է ծառայի մեր ժողովրդին. տեսանյութ

«Տնտեսական հեղափոխությունը սկսվեց ու ավարտվեց այդ հայտարարությամ․ հեղափոխական քայլեր ու մեխանիզմներ չառաջադրվեցին։ Ավելին՝ եթե նրանք նպատակադրված են, թե 2050-ին ՀՆԱ 15 անգամ աճ ենք ունենալու, ապա այս աճի տեմպը չի կարող ապահովել դա։ Նվազագույնը պետք է տարեկան 9,5%  տնտեսական աճ ունենանք, որը թույլ կտա հետագայում ունենալ այդպիսի ցուցանիշ, բայց մենք հիմա ունենք 6,8%: Այս ծրագրերով, այս թիմով, այս աճով հնարավոր չէ 2050-ի պատկերացրած ցուցանիշներին հասնել», – կարծում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ ծանոթանալով ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշներին։

Վերջինիս հետ մենք զրուցել ենք նաև Հայաստանի բարելավման մասին Moody’s-ի հրապարակած զեկույցի, հանքարդյունաբերության ու բիզնեսի մասին։

Share