Բաժին. Տնտեսական

Ժամանակ. Մ. Մելքումյանն առաջարկում է փոփոխություն կատարել ջրօգտագործողների մասին օրենքում

«ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է փոփոխություն և լրացում կա­տարել «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտա­գործողների. ընկերություննե­րի միությունների մասին» օրենքում:

Մելքումյանն առա­ջարկում է օրենքում ավելաց­նել այսպիսի կետ. «Ընկերու­թյան գործադիր տնօրեն կա­րող են ընտրվել Հայաստանի Հանրապետության գործու­նակ քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթու­թյուն, ջրային տնտեսության համակարգի ղեկավար պաշ­տոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլոր­տի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշ­խատանքային ստաժ»:

Նման փոփոխության անհրաժեշ­տություն առաջացել է թավշյա և ոչ բռնի հեղափոխությունից հետո, երբ հեղափոխության առաջնորդները ՋՕՄ պետեր են նշանակում ոլորտից ան­տեղյակ և պատահական մարդկանց: Բայց այդ դեպ­քում նման փոփոխություն պետք է կատարել բոլոր օրենքներում, որովհետև իրավիճակը նույնն է բոլոր ոլորտներում», – գրում է Ժամանակ օրաթերթը:

Share