Բաժին. Տնտեսական

Նիկոլ Փաշինյան. Հայկ Մարությանը ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Եչրանի աղբահանության խնդրի լուծման ընթացքին։

«Եւս ութ լրիվ նոր աղբատար մեքենա հասավ Երեւան: Առաջիկայում սպասում ենք եւս 20 մեքենա եւ շուրջ 4400 աղբաման: Կասկած չունեմ, որ Երեւանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Եւ ուզում եմ ընդգծել, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս ընթացքում ցուցաբերեց եւ ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ», – գրել է վարչապետը:

Share