Բաժին. Տնտեսական

Սերգեյ Մովսիսյան․ Հուսանք՝ կգա օր, երբ Հայաստանում հանքարդյունաբերություն չի լինի. տեսանյութ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Մովսիսյանը համակարծիք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Ամուլսարի հանքը թող շահագործվի, խնդիր կլինի, կփակենք։

«Ամուլսարի խնդիրը մենք ժառանգել ենք․ մենք չենք հանքի շահագործման լիցենզիա տվել։ Եթե մեր կամքին մնար, հանքի շահագործման լիցենզիա չէր տրվի։ Առահասարակ մենք հույս ունենք, որ կգա օրը, երբ Հայաստանում հանքարդյունաբերություն չի լինի», – ասում է պատգամավորը։

Մովսիսյանի հետ զրուցել ենք Ամուլսարի ճակատագրի, տնտեսական ու բնապահպանական ռիսկերի մասին։

Share