Բաժին. Տնտեսական

Ծովինար Վարդանյան. Մենք ուզո՞ւմ ենք իրավական պետություն ունենալ, թե՞ ոչ. Ամուլսարի հանքի շահագործումն արգելող պահանջի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը կողմ է Ամուլսարի հանքի շահագործմանը, եթե բնապահպանական ռիսկերը կառավարելի են։ Վերջինս վերջերս մասնագետի հետ է զրուցել։ Զրուցակիցն ասել է՝ երբևէ միջազգային չափորոշիչների այսչափ համապատասխան ՇՄԱԳ չի եղել։

«Մենք մշտապես խոսում ենք հանքը շահագործելու կամ չշահագործելու մասին, բայց հարցն առավել  խորքային է՝ ուզում ենք մենք իրավական պետություն ունենալ, թե ոչ», – ասում է Վարդանյանն ու նկատում՝ այնպես չէ, թե առաջնահերթությունը տալիս են տնտեսական շահին, բայց հանքի շահագործումն արգելող իրավական հիմքեր չկան։

«Օրենքը, ցավոք, հետադարձ ուժ չունի։ Այլապես մենք օրենքում փոփոխությություն կամ լրացում կանեինք ու այդպես շատ խնդիր կլուծեինք», – տնտեսագետ-պատգամավորը մի նկատառում էլ ունի՝ իրենք խոստացել են  հանքարդյունաբերության տեսակարար կշիռը տնտեսության մեջ նվազեցնել, ոչ թե վերացնել հանքարդյունաբերությունը։

Share