Բաժին. Տնտեսական

Սերգեյ Բագրատյանը կասկածի տակ է դնում Լիդիանի կողմից իրականացված ներդրումների ծավալը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր Ամուլսարի խնդրի շուրջ իրենց դիտարկումները ներկայացրեց ԱԺ գործընկերներին։

«Այն թվերը, որոնք ներկայացված են Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության հաշվետվություններում, մեր մասնագետների հաշվարկով՝ խիստ ճափազանցված են։ Մենք հանդիպել ենք Ջերմուկի, Գնդեվազի, որոնք շինարարության ընթացքում այդ աշխատանքները կատարել են, մեզ օգնելու են պարզել, որ այնտեղ կատարված աշխատանմքները 10-20 անգամ բարձր գներով են ձևակերպված։ Եթե հայ մասնագետների գնահատմամբ այդ աշխատանքները կազմում են ոչ ավելի, քան 20 մլն դոլար, առաջարկում եմ՝ հենց այսօր ձևավորենք քննիչ հանձնաժողով հանքարդյունաբերության խնդիրները ուսումնասիրելու նպատակով՝ ներառյալ ծախսային մասը», – ասում է պատգամավորը։

Share