Բաժին. Տնտեսական

Գևորգ Պապոյան․ Գերավճարի վերադարձի արդյունքը կտեսնենք 2020-2021-ին. տեսանյութ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ զրուցել ենք ԱԱՀ և ակցիզային հարկի գերավճարների վերադարձման մասին։

Պապոյանը վստահ է՝ գերավճարների վերադարձը կարևոր քայլառաջ է․ գործարարը դրանով վատագույն դեպքում կարող է վարկ մարել, լավագույն դեպքում՝ նոր աշխատատեղեր հիմնել։ Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը կարծում է՝ մեծագույն քայլառաջը հարկային օրենսգրքի փոփոխություններն են։

Տնտեսագետ-պատգամավորը կարևորում է օրենսդիր գործեության հիմքում գործարարի և սպառողի շահի հաշվառումը։ Գևորգ  Պապոյանը կարծում է՝  այս հարցում իր հետ համակարծիք են թե իմքայլական պատգամավորները, թե ընդդիմադիր գործընկերները։

Share