Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-օգոստոսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.0%-ով

2019թ. հունվար-օգոստոս ամիսներին, 2018թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.0%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.5%-ով, շինարարությունն աճել է 4.4%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 9.0%-ով, բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 15.5%։:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,260,136 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,986,228.6 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,284,372.1 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 208,242.2 մլն ՀՀ դրամ:

Share