Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-օգոստոսին Հայաստանում արտահանումն աճել է 4.6%-ով

2019թ. թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4,844.3 մլն ԱՄՆ դոլար։ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 2.0%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,523.9 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2019թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանն արտահանել է 1,660.2 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 3,184.1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում նշված ամիսներին աճը կազմել է 4.6%, իսկ ներմուծման ոլորտում՝ 0.7%:

Share