Բաժին. Տնտեսական

Հողի վարձակալական իրավունքը՝ ամենաբարձր գին առաջարկողին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «2018թ. հողային հաշվեկշռի համաձայն՝ գյուղատնտեսության նշանակության հողերը կազմում են 2044.5 հազ. հա, որից վարելահողերը՝ 445.6 հազ. հա, բազմամյա տնկարկները՝ 35.3 հազ. հա, խոտհարքները՝ 121.0 հազ. հա, արոտները՝ 1051.6 հազ. հա։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2018թ. նպատակային օգտագործվել է 242.8 հազ. հա վարելահող կամ շուրջ 54.5 տոկոսը: Անկախ պատճառներից՝ փաստ է՝ մեր հողերը պետք է արդյունավետ օգտագործենք: Հակառակի «շռայլությունը» մեզ թույլ տալ չենք կարող: Եվ արդյունավետության համար կառավարությունը փորձում է հստակեցնել ընդհանուր մոտեցումները: Ու էկոնոմիկայի նախարարությունն էլ համապատասխան հայեցակարգը երկու օր առաջ դրել է քննարկման մինչեւ հոկտեմբերի 15-ը: Եթե հակիրճ, ապա խնդիր կա նաեւ չօգտագործվող հողերը շրջանառելու եւ հողի շուկան զարգացնելու: Օրինակ՝ առաջարկվում է չօգտագործված կամ թերօգտագործվող պետական հողերի վաճառքը խթանելու նպատակով հողի վարձակալական իրավունքը տրամադրել ամենաբարձր գին առաջարկողին՝ հատուկ նախապատվություն տալով հարեւաններին եւ երիտասարդ տնտեսավարողներին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

Share