Բաժին. Տնտեսական

ՀԿԵ-ում շարունակվում է ենթակառուցվածքի արդիականացումը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում շարունակվում է ենթակառուցվածքի արդիականացումը՝ Ղալթախչի երկաթուղային կայարանում ընթանում են էլեկտրակենտրոնացման համակարգի արդիականացման և վերականգնման աշխատանքները:

Կայարանն ավերվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, իսկ սարքավորումներն ու աշխատողները հաստատվեցին ժամանակավոր շինություններում:

Ընկերության Տնօրենների խորհդրի որոշման համաձայն, հիմնական աշխատանքները նախատեսված է կատարել 2019 թվականին: Կայարանի ենթակառուցվածքի վերականգնման շրջանակներում կառուցվում է նոր շենք, վերականգնվում է էլեկտրակենտրանացման համակարգը, տեղադրվում են անհրաժեշտ սարքավորումներ:

Իսկ կառույցների գազիֆիկացումը և ենթակառուցվածքի կառուցումը միտված է Ընկերության աշխատակիցների աշխատանքի պայմանների կատարելագործմանը:

Ղալթախչի կայարանի ենթակառուցվածքի վերակառուցմանն ուղղվել է 44 մլն դրամ: Աշխատանքներն ընթանում են ըստ ծրագրի և կավարտվեն մինչև տարեվերջ:

Ղալթախչի երկաթուղային կայարանն արդեն 120 տարեկան է՝ այն շահագործվում է 1899 թվականից և ժամանակին Թիֆլիս (Թբիլիսի) – Ալեքսանդրապոլ (Գյումրի) – Կարս երկաթուղու բաժանիչ կայարանն էր:

Հարավկովկասյան երկաթուղու ներդրումները 2008 – 2018 թթ. կազմել են 117 մլրդ դրամ: Ներդրումային ծրագրի շրջանակներում վերանորոգվել և վերակառուցվել է 55 խոշոր ենթակառուցվածքային շինություն:

———–

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share