Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-օգոստոսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 3.5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար – օգոստոս ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 5,007.7 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2018թ. համանման ցուցանիշից պակաս է 3.5 տոկոսով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրության ծավալները նվազել են 10%-ով և կազմել 994.2 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրության ծավալներն աճել են 6.7%-ով և կազմել 1,798.7 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալները նվազել են 6.2%-ով և կազմել 1,203.5 մլն կՎտ ժամ։ Հողմային էեկտրակայանների արտադրությունն աճել է 2.3 անգամ և կազմել 2.3 մլն կՎտ ժամ, իսկ արևային էներգիայի արտադրությունն աճել է 2.9 անգամ և կազմել 9 մլն կՎտ ժամ։

Share