Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-օգոստոսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 7.9%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար – օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 242 հազար տոննա պղնձի խտանյութ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 7.9%-ով կամ 17.7 հազար տոննայով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրության ծավալները նվազել են 5.6%-ով և կազմել 7.471 տոննա, իսկ մոլիբդենի արտադրությունն աճել է 28.7%-ով և կազմել 9,666.7 տոննա։

Share