Բաժին. Տնտեսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 14/10/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 3.06%-ով և կազմել 53.23 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.66%-ով և կազմել 58.90 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.33%-ով և կազմել 1498.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.97%-ով և կազմել 17.74 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.35%-ով և կազմել 898.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.55%-ով և կազմել 1716.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.40%-ով և կազմել 5755.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.52%-ով և կազմել 2134.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.16%-ով և կազմել 17230.00 դոլար, անագի գինն աճել է 0.91%-ով և կազմել 16600.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.16%-ով և կազմել 2410.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.51%-ով և կազմել 24427.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 36500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 26787.36 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 2966.15 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 8048.65 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.20%-ով և կազմել 12486.56 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 5643.08 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.46%-ով և կազմել 7213.45 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.64%-ով և կազմել 1321.13 կետ:

Share