Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.1%-ով

2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2018թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.1%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների աճը: Անկում է գրանցվել միայն գյուղատնտեսության ոլորտում։

Այսպես, հունվար-սեպտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.7%-ով, շինարարությունն աճել է 4.4%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 8.8%-ով, բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 15.5%։:  Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 4.8%։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,444,445.1 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2,277,830.4 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,476,849.6 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 251,835.9 մլն ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 574,429.1 դրամ:

Share