Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 13.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար – սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 280.9 հազար տոննա պղնձի խտնայութ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 13.8%-ով։

Միևնույն ժամանակ ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 5.1%-ով և կազմել 8,311 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 31.8%-ով և կազմել 10,995.9 տոննա։

Share