Բաժին. Տնտեսական

Վաղարշակ Հակոբյան. Վերին Լարսին այլընտրանք կա՝ օսական ճանապարհը, բայց առանց մեր վրացի գործընկերների այլընտրանք չկա

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի համար աշնան վերջին ամիսը շատ հագեցած է մեկնարկել։ Մի քանի աշխպատանքային այցեր է ունեցել։ Վերջին օրերի հիմնական նպատակը Վերին Լարսին այլընտրանք գտնելն է։ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կազմում պատգամավորը հնադիպել է ռուսական կողմի հետ։ ՌԴ պետբյուջեից արդեն հատկացվել է 1,9 մլրդ ռուբլի Վերին Լարսում վերանորոգման ու վերականգնման աշխատանքներ կատարելու համար։ Հակոբյանի խոսքով՝ այլընտրանք կա, բայց այլընտանքային ճանապարհը շահագործելու համար ռուս-վրացական կոնֆլիկտը հարթել է պետք։ Խոսքը օսական ճանապարհի մասին է։ Պատգամավորը չի կարող խոստանալ, թե այս հանդիպումներով կլուծվեն Վերին Լարսով բեռնափոխադրումներ իրականացնողների խնդիրները, բայց որ խնդիրը մյուս տարի որոշակիրոեն լուծում է ստանալու, Հակոբյանը հույս ունի։

Share