Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար – սեպտեմբերին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 44%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար – սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 8,583.8 հազար լիտր գինի։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 44%-ով։

Միևնույն ժամանակ, օղու արտադրությունն աճել է 36.2%-ով և կազմել 3,722.7 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունը նվազլե է 2%-ով և կազմել 588.1 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 12.2%-ով և կազմել 21,600.2 հազար լիտր։

Share