Բաժին. Տնտեսական

ՊԵԿ նախագահի տեղակալը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ երկրների հարկային ղեկավարների համակարգող խորհրդի նիստին

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը Մոսկվայում կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 26-րդ նիստին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական e-gov.am կայքում:

«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 26-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանին 2019 թվականի նոյեմբերի 19-21-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)»,- նշված է որոշման տեքստում:

Share