Բաժին. Տնտեսական

Շուշանիկ Ներսիսյան․ Ավտոմաքսատներում հերթ չունենալը հնարավոր չէ. տեսանյութ

2019-ի հունվար-հոկտեմբերին Հայաստան է ներմուծվել մոտ 133 հազար ավտոմեքենա: Ներկրման աննախադեպ ցուցանիշը ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը կապում է 2020թ․-ից ավտոմեքենաների մաքրազերծման դրույքաչափերի բարձրացման հետ։ ՊԵԿ նախագահի տեղակալը կարծում է, որ ներմուծված ավտոմեքենաների թիվը մինչ տարեվերջ կհասնի 200 հազարի։

Գյումրիում գործող ՊԵԿ հյուսիսային վարչությունն էլ զբաղվում է վարելով սահմանը հատած ավտոմեքենաների մաքսազերծմամբ։ Ներսիսյանի խոսքով՝ տարեսկզբին օրական 250-300, հիմա՝ 1000 ավտոմեքենայի ձևակերպում են իրականացնում։ Եթե առաջ Երևանում ամենաշատը 9 ավտոմեքենա ձևակերպող տեսուչ են ունեցել, ապա հիմա Երևանում նրանք 12-ն են, իսկ Գյումրիում՝  12-13-ը։ Այդուհանդերձ, հերթերից խուսափել չի լինում․ Ներսիսյանն ասում է՝ հերթ չունենալը հնարավոր չէ։ Հերթից խուսափել կարելի է, եթե 400 տեսուչ աշխատեն տեղում։

2020-2024թ․թ․ ՊԵԿ ռազմավարական ծրագրի համաձայն՝ բարեփոխումները սկսում են սահմանից։ ՊԵԿ նախագահի տեղակալը վստահ է՝ ճանապարհը կա, իրենք էլ գիտեն ինչպես հասնել նպատակին։

Share