Բաժին. Տնտեսական

Հովիկ Աղազարյան. 2020-ին ավելի լավ ենք ապրելու. տեսանյութ

2020-ի բյուջեի նախագիծը շարունակում է մնալ օրակարգային ամենաքննարկվող թեման։ Բյուջեից, գնաճից, սոցիալական խնդիրներից զրուցել ենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանի հետ։

2020-ի բյուջեի նախագծի մասին Աղազարյանը կարծում է՝ սոցիալական ուղղվածությունը գերակշիռ է։ Պատգամավորը տարբերությունը նկատելու համար առաջարկվող նախագծի ծախսային մասը համեմատում է 2018-ինի հետ։ Ասում է՝ 2018-ինը հաստատված էր արդեն, իսկ 2019-ինը հետհեղափոխական բյուջե է։

«Հետհեղափոխական շրջանում սովորաբար տնտեսությունը գահավիժում է։ Ի շնորհիվ պրոֆեսիոնալ կառավարման՝ մեզ մոտ այդպես չեղավ, նույնիսկ տնտեսական աճ ունեցանք», – ասում է Աղազարյանն ու վստահեցնում՝ նույն տեմպով շարունակելու են աշխատել, որ 2020-ին ավելի լավ ապրենք։

Լավ ապրելու երաշխիք է բարձր աշխատավարձով աշխատանքը։ Աղազարյանը նկատում է՝ նվազագույն աշխատավարձը բարձրացել է, իսկ մինչ 2019-ի ավարտը նոր աշխատատեղերի թիվը կհասնի 10000-ի։

Այնպես որ, Հովիկ Աղազարյանը վստահ է՝ 2020-ին ավելի լավ ենք ապրելու՝ ավելի բարձր աշխատավարձով, նոր աշխատատեղերով, տնտեսական աճի բարձր ցուցանիշով։

Ինչ վերաբերում է ներդրումներին, Աղազարյանը նկատում է՝ կան անուղղակի ու թաքնված ներդրումներ, օրինակ՝ ճանապարհաշինությունը. որակյալ ու լայնածավալ ասֆալտապատման շնորհիվ ավտոմեքենաների վառելիքի ծախսը կնվազի, նորոգման կարիքը կնվազի։

Share