Բաժին. Տնտեսական

Կառլեն Խաչատրյան. Բյուջետային քաղաքականությունում արմատական փոփոխություններ էին ակնկալում. տեսանյութ

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ զրուցել ենք սոցիալ-տնտեսական ցուցանիշներից, 2020-ի բյուջից և վիաճակագրությունից։ Մեր դիտարկմանը, թե 2020-ին սոցիալական ուղղվածություն ունեցող բյուջե ենք ունենալու, մասնագետը նկատեց՝ պետք չէ 2020-ի բյուջեն բնորոշել որպես խիստ մեծ սոցիալական ուղղվածություն ունեցող՝ նախորդ տարիների համեմատությամբ։

«Անշուշտ, սոցիալական ոլորտի ծախսերն աճել են։ Բյուջետային ուղերձում նաև ֆիքսված է, որ նվազագույն թոշակների որոշակի բարձրացում է ակնկալվում, ընտանեկան նպաստների համակարգում են փոփոխություններ լինելու, բայց դրանք արմատական համարել չի կարելի», – ասում է մասնագետն ու նկատում՝ իրենք բյուջետային քաղաքականությունում արմատական փոփոխություններ էին ակնկալում։

Ինչ վերաբերվում է տնտեսական ցուցանիշների ուռճացմանը կամ միայն դրական լույսի ներքո դրանց ներկայացմանը, Խաչատրյանը նկատում է ցուցանիշների ձևավորման մեթոդաբանությունը չի փոխվել։ Այնպես որ,  հրապարակվող ցուցանիշները նախորդ տարիների համապատասխան ցուցանիշների համեմատ համադրելի են։

Share