Բաժին. Տնտեսական

Արմեն Գալջյան. 2020-ին ակնառու բարեփոխումը մայրաքաղաքում լինելու է կանաչապատումը. տեսանյութ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանի հետ զրուցել ենք Երևան համայնքի 2020-ի բյուջեի նախագծի մասին։ Ավագանու ընդդիմադիր գործիչներն արդեն իրենց մտահոգություններն ու դժգոհությունները բարձրաձայնում են տարբեր հարթակներում։ Գալջյանը կարծում է՝ մտահոգվելու առիթ չկա. 2020-ին ունենալու ենք ավելի լավ Երևան։ Երևանի բյուջեի նախագծում ընդգրկված չէ երևանցիներին ամենամտահոգող խնդիրներից մեկը՝ տրանսպորտի խնդիրը։ 2020-ին էլ Երևանը չի ազատվելու «հուսահատության գազելներից»։ Գալջյանն ասում է՝ դա մեծ ծախսերի հետ է կապված, համայնքային բյուջեով տրանսպորտային նոր համակարգի ներդրումը հնարավոր չէ։

2020-ին Երևանը չի ազատվելու նաև «մահվան վերելակներից». պիլոտային ծրագրով կփոխվի ընդամենը 20 վերելակ։

Ավագանու անդամը 2019-ի ամենամեծ ձեռքբերումը համարում է աղբահանության խնդրի կարգավորումն, իսկ 2020-ին կանաչապատելու են մայրաքաղաքը։ 2020-ի բյուջեով նախատեսել են հիմնել կանաչապատմամբ զբաղվող ՀՈԱԿ։ Գալջյանը կարծում է՝ ամենաուշը 2020-ի աշնանը մայրաքաղաքում իրականացված կանաչապատման ոլորտի բարեփոխումների արդյունքը կզգացվի։

Share