Բաժին. Տնտեսական

Անուշ Բեղլոյան. Զգալի և ծանր աշխատանք է պետք տանել ՀՀ շահերը պաշտպանելու համար

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն օրերս ընտրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։ Պատգամավորի հետ զրուցել ենք ՍԾՏՀ Հայաստանի անդամակցությունից, խորհրդարանական վեհաժողովի նախագահության անդամ ընտրվելու ընձեռած հնարավորություններից։

Բեղլոյանի խոսքով՝ հայաստանյան պատվիրակությունը առաջարկների ու լրացումների փաթեթ է մշակում, որը թույլ կտա կազմակերպությանը լիովին կատարել առաքելությունը, նվազեցնել կազմակերպության ներսում առկա քաղաքական համատեքստը։

«ՍԾՏՀ ԽՎ փոխնախագահ ընտրվելը մեզ հնարավորություն կտան ցուցակագրել ու գույքագրել նախաձեռնությունները, ցանկություններն, անհրաժեշտ լրացումները, որոնք ՍԾՏՀ- ի ներսում, առավել կհսակեցնեն ու կպարզեցնեն մի շարք գործընթացներ։ Փակաագծերը չբացեմ, բայց հետաքրքիր նախաձեռնություններ առաջիկայում կներկայացնենք», – ասում է պատգամավորն ու բազմանշանակ ժպտում։ Բեղլոյանը վստահեցնում է՝ անգործության չեն մատնվելու և անելու են ամեն ինչ, որ Հայաստանի դերն ու վարկանիշը ՍԾՏՀ-ում բարձրացնեն։

Վերջում պատգամավորը մեջբերում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի խոսքը մամուլի ասուլիսին հնչեցրած։ Հիշեցնենք՝ Թունյանն ասել էր, որ շատ են աշխատելու, որովհետև միջազգային կազմակերպությանն անդամակցության վճար են տալիս հարկատուների վճարներից, ուստի ոչ մի կոպեկ անարդյունավետ չպետք է վատնվի։

Share