Բաժին. Տնտեսական

Հրանտ Բագրատյանը և Արայիկ Հարությունյանը Վիեննայում մասնակցել են GLASE-ի և To Joy-ի եվրոպական ժողովին

«Վիեննայում մասնակցում ենք GLASE-ի և To Joy-ի եվրոպական ժողովին։ Այս կազմակերպությունների նպատակը գլոբալ sharing տնտեսության ստեղծումն է և ՓՄՁ-երի պլատֆորմի ձևավորումը։ Օրինակ, ՓՄՁ-ն կարել է 100 կոստյում։ Բայց բարձրորակ կոճակ չունի։ Պլատֆորմը նրա համար ճարում է այդ կոճակը։ Կամ ՓՄՁ-ն չի կարողանում իրացնել այդ նույն կոստյումները։ Պլատֆորմը դա անում է։ Սրա շնորհիվ Չինաստանում ՓՄՁ-երի տեսակարար կշիռը արտահանման մեջ կազմում է 60 տոկոս։ Հրավիված եմ իբրև GLASE-ի խորհրդական։ Մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախկին նախագահներ և վարչապետներ, 100-որ նախարարներ, գործարարներ, գիտնականներ։ Մասնակիցների մեջ է նաև Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Նկարներում պ. Հարությունյանի հետ զրույցի ենք բռնվել Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ։ Հաջորդիվ կանդրադռնամ մեր մյուս հանդիպումներին համաշխարհային լիդերների հետ», – իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Share