Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 178,714 դրամ

2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 178 714 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.9% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.70%-ով և կազմել 155 340 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.1%-ով և կազմել 190 546 դրամ։

Share