Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար – հոկտեմբերին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 40%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ. առաջին 10 ամսում Հայաստանում արտադրվել է 9,591.4 հազար լիտր գինի։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 40%-ով։

Միևնույն ժամանակ, օղու արտադրությունն աճել է 35.4%-ով և կազմել 4,359.8 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունն աճել է 3.6%-ով և կազմել 650.4 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 11.8%-ով և կազմել 23,557.9 հազար լիտր։

Share