Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 9%-ով

2019թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 7,231.7 մլն ԱՄՆ դոլար։ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 7.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,428.3 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանն արտահանել է 2,401.7 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 4,830.0 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում նշված ամիսներին աճը կազմել է 9.0%, իսկ ներմուծման ոլորտում՝ 6.6%:

Share