Բաժին. Տնտեսական

Ծովինար Վարդանյան. 2019-ից ժառանգել ենք լավատեսություն. տեսանյութ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանի հետ զրուցել ենք 2019-ից ժառանգած փոփոխությունների, 2020-ի ակնկալիքների մասին։

«2019-ից ժառանգել ենք լավատեսություն», – ասում է պատգամավորն ու նկատում՝ իրենց նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկն ավելի լավատես հասարակություն ունենալն էր։

Որպես կարևոր տնտեսական քայլառաջ՝ պատգամավորը նշում է Ryanair և Wizzair ավիաընկերությունների մուտքը հայկական շուկա։ Վարդանյանի կարծիքով՝ սա կմեծացնի տուրիստական հոսքը Հայաստան։Պատգամավորը կարևորում է նաև, որ Հայաստանում զբոսաշրջիկներին հյուրընկալի երջանիկ հանրություն։

Իդեպ, հունվարի 1-ից ուժի մեջ մտան մի շարք օրենքներ։ Դրանք ինչ ազդեցություն կթողնեն երկրի տնտեսության և ժողովրդի սոցիալական վիճակի վրա գործնականորեն, ժամանակը ցույց կտա, բայց Ծովինար Վարդանյանը կարծում է, որ դրանք տեսականորեն դրական հեռանկար ունեցող օրենքներ են։

Ծովինար Վարդանյանը վստահ է՝ 2020-ի ամենամեծ ձեռքբերումը զբոսաշրջության զարգացումն է լինելու։ Պատգամավորը նկատում է՝ եվրոպական երկրներում էլ զուգարանները «ժպիտով չեն դիմավորում», բայց ակնկալում է, որ յուրաքանչյուրս պետք է կոկիկ լինենք ու խնամքով վերաբերվենք ամենին, ինչ շրջապատում է մեզ։

Share