Բաժին. Տնտեսական

Տիգրան Խաչատրյան. Մասնավոր հատվածում զբաղվածների թիվն 9 ամսում ավելացել է 40 հազարով

Հայաստանում 2019 թվականի 9 ամսվա արդյունքներով մասնավոր հատվածում զբաղվածների թիվն ավելացել է 40 հազարով: Հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«9 ամսվա արդյունքներով մասնավոր հատվածում զբաղվածությունը, ըստ պաշտոնական թվերի, ունի 40 հազարով աճ: Դրանցից 5 300-ը վերաբերում են մշակող արդյունաբերությանը, 12 400-ը՝ մեծածախ և մանրածախ առևտրին, 4 300 աշխատատեղ ավելացել է կացության և հանրային սննդի ոլորտում», – ասաց Խաչատրյանը:

2,300 աշխատատեղ է ավելացել նաև կապի և տեղեկատվության ոլորտում, 2 100 աշխատատեղ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և 2,700-ը՝ այլ ծառայություններում:

Share