Տնտեսական | 16:56 21/01/20

2019թ. հունվար- նոյեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 3.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար - նոյեմբերի ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,867.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 3.4%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 14.3%-ով և կազմել 2,734.1 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 4.5%-ով և կազմել 227.9 մլն կվտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալներն աճել 6.3%-ով և կազմել 1,899.8 մլն կվտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 2.1 անգամ և կազմել 2.9 մլն։ Արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 2.6 անգամ և կազմել 12.