Բաժին. Տնտեսական

Գուրգեն Բաղդասարյան. Այս օրենքը հաշվի չի առնում փոքր բիզնեսի կանոնները

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն անդրադառնալով «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքին, նշել է.

«Պարո՛ն Գաբրիելյան, շատ լավ է, որ ընդունում եք բիզնեսի այդ տեսակը: Սակայն հարց է ծագում. նրանք փաստացի փոքրիկ տնտեսվարողներ են, ովքեր հետագայում հնարավոր է իրականացնեն որոշակի ներդրումներ: Ձեր առաջարկած տարբերակը պարունակում է հետևյալ ռիսկերը. եթե շրջիկ առևտուր իրականցնողը չհասցնի ամրագրել իր կայանման վայրը, ապա կզրկվի նաև առևտուր իրականացնելու հնարավորությունից, միևնույն ժամանակ, ստիպված կլինի իր գրպանից վճարել պահանջվող գումարը: Դա էլ իր հերթին արհեստականորեն կհանգեցնի բիզնեսի փակմանը»:

Share