Բաժին. Տնտեսական

Մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագիրը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից:

Ծրագրի ընդհանուր նպատակը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է՝ հզորացնելով ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությունները:

Ծրագրի նպատակների, խնդիրների, մասնակցության չափանիշների, հայտերի գնահատման կարգի, ինչպես նաև այլ առնչվող տեղեկատության տրամադրման նպատակով սույն թվականի հունվարի 24-ին ժամը՝ 15:00-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում (1-ին հարկ) կկազմակերպվի տեղեկատվական միջոցառում․

Տեղեկատվական միջոցառումներ կկազմակերպվեն նաև ՀՀ մարզերում հետևյալ ժամանակացույցով.

Share