Բաժին. Տնտեսական

Փաշինյանը՝ ճանապարհաշինության մասին. 2019թ. արվել է այնքան աշխատանք, որքան նախկինում արվում էր 3 տարում

ՀՀ կառավարության կողմից 2019թ. պետական նշանակության հիմնանորոգված ավելի քան 350 կմ ճանապարհը այնքան է, որքան 2015, 2016, 2017 թվականներին հիմնանորոգվածները միասին վերցված:

Այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«2019 թվականին կառուցվել և հիմնանորոգվել է 350 կմ ավտոճանապարհ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ, այսինքն` կառուցվել է շուրջ 460 կմ ճանապարհ: 2019-ի պետական նշանակության հիմնանորոգված ավելի քան 350 կիլոմետր ճանապարհը այնքան է, որքան 2015, 2016, 2017 թվականներին հիմնանորոգվածները միասին վերցված: Փաստացի մեկ տարում կատարվել է այնքան աշխատանք, որքան նախկինում կատարվում էր 3 տարում»,- ասաց Փաշինյանը:

Share