Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար – նոյեմբերին Հայաստանում գորգերի արտադրությունն աճել է 23%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար – նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 29.9 տոննա գորգ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 23%-ով։

Միևնույն ժամանակ գործվածքների արտադրությունն աճել է 13.5%-ով և կազմել 4.2 տոննա։ Զուգագուլպաների արտադրությունն աճել է 2 անգամ և կազմել 18.788.9 հազար զույբ։ տրիկոտաժե կամ գործած արտադրատեսակների արտադրությունն աճել է 41.8%-ով և կազմել 5,647 հազար հատ։

Share