Բաժին. Տնտեսական

Բրիտանիայում մինչեւ 2035 թվականը կարգելեն բենզինային, դիզելային եւ հիբրիդային ավտոմեքենաների վաճառքը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են մինչեւ 2035 թվականը երկրի տարածքում արգելել բենզինային եւ դիզելային շարժիչներով նոր ավտոմոբիլների, ինչպես նաեւ հիբրիդային ավտոմեքենաների վաճառքը: Այդ մասին ասված Է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի դիվանատան տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ցուցադրելով արտանետումների կրճատման ուղղությամբ մեծ Բրիտանիայի անհետաձգելի գործողությունները՝ կառավարությունը պլանավորում Է բենզինային եւ դիզելային շարժիչներով նոր ավտոմոբիլների եւ միկրոավտոբուսների վաճառքին վերջ դնել ավելի շուտ՝ մինչեւ 2035 թվականը, ինչպես նաեւ առաջին անգամ հիբրիդային (ավտոմոբիլները) ներառել (արգելվածների ցուցակում)»,- նշված Է Դաունինգ-սթրիթի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում Էին այդ արգելքը սահմանել հինգ տարի ավելի ուշ՝ 2040 թվականին, իսկ հիբրիդային ավտոմոբիլների մասին խոսք չԷր եղել:

Նման միջոցների օգնությամբ Լոնդոնը մտադիր Է իրականացնել աշխարհում բնապահպանության ամենախիստ օրենքներից մեկը՝ մինչեւ 2050 թվականը ջերմոցային գազերի արտանետումները հասցնելով զրոյի: Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն ազգային խորհրդարան Է ներկայացվել տակավին անցյալ տարվա հունիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share