Բաժին. Տնտեսական

Էկոնոմիկայի նախարարը՝ «Նաիրիտ» գործարանի հնարավոր վաճառքի ու ներդրումային առաջարկների մասին

«Նաիրիտը» կարո՞ղ է վաճառվել իրանական կողմին. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը չհերքեց, բայց պատասխանեց՝ եկեք սպասենք, կտեսնենք։

Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները՝ դրա հետ մեկտեղ ստանալով համապատասխան երաշխիքներ: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Կառավարությունը բոլոր նման դեպքերում, եթե լինի այնպիսի ներդրումային առաջարկ, որն իր երկարաժամկետ կայունության հարցում երաշխիքներ է պարունակում, պատրաստ է քննարկել: Բոլոր դեպքերում, կառավարությունը պատրաստ է քննարկել դրա շուրջ որևէ ներդրումային նախաձեռնություն», – ասում է նախարարն ու նկատում՝ ինչ էլ լինի, էականը ոչ թե հնարավոր գործարքի արժեքը կլինի, այլ ձեռնարկության վերագործարկման տեխնիկական հնարավորություններն ու ֆինանսական նպատակահարմարությունը։

Share