Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է սկսել մի շարք ոլորտներում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուսումնասիրություններ է սկսել մի շարք ոլորտներում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Ուսումնասիրություն ենք սկսել մի շարք ոլորտներում՝ ցորենի, ալյուրի շրջանառության, հանքարդյունաբերության, մեդիայի, գովազդի, դեղերի շրջանառության և ձվի ոլորտներում»,- ասաց Գևորգյանը:

Գեղամ Գևորգյանը նշեց, որ ուսումնասիրությունները կտևեն առնվազն 6-7 ամիս:

Share