Բաժին. Տնտեսական

ԱՄԷ-ն առաջին արաբական ատոմակայանի գործարկման թույլատրագիր Է ստացել

Արաբական Միացյալ Էմիրությունների ատոմային գործունեության կարգավորման համերկրային գործակալությունը (FANR) Էմիրություններում Barakah ատոմակայանի առաջին բլոկի գործարկման թույլատրագիր Է տվել: Այդ մասին փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է ՄԱԳԱՏԷ-ում ԱՄԷ-ի մշտական ներկայացուցիչ եւ գործակալության տնօրենների խորհրդի փոխղեկավար Համադ ալ-Քաաբին: Մամուլի ասուլիսը վարչության կողմից հեռարձակվել Է սոցիալական ցանցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պաշտոնապես հայտարարում ենք ատոմային Էլեկտրակայանի առաջին բլոկի գործարկման թույլատրագիր տալու մասին: Դա պատմական պահ Է ԱՄԷ-ի համար, որը դարձել Է տարածաշրջանում ատոմակայան ունեցող առաջին երկիրը»,-ասել Է ալ-Քաաբին:

Նա պարզաբանել Է, որ թույլատրագիրն ստանալուց հետո Nawah Energy Company ընկերությունը, որը պատասխանատու Է կայանի շահագործման համար, կսկսի կայանի նախապատրաստումն առեւտրային աշխատանքին:

Ավելի վաղ ԱՄԷ-ի ատոմային գործունեության կարգավորման համերկրային գործակալության գլխավոր տնօրեն Քրիստեր Վիկտորսոնը ՌԻԱ Նովոստիին հայտնել Էր, որ արաբական աշխարհում առաջին Barakah ատոմակայանը կարող Է գործարկվել 2020 թվականի սկզբին այն բանից հետո, երբ գործակալությունը կտրամադրի դրա շահագործման թույլատրագիրը եւ միջուկային վառելիքի բեռնումից հետո: Էմիրությունների՝ չորս ռեակտորով առաջին ԱԷԿ-ը կառուցվում Է երկրի արեւմուտքում, Պարսից ծոցի ափին՝ Աբու-Դաբի Էմիրության Ալ-Գարբիա տարածաշրջանում՝ երկրի մայրաքաղաքից 250 կիլոմետր հեռավորությամբ: 25 մլրդ դոլար արժողությամբ Էլեկտրակայանի շինարարությունն սկսվել Է 2011 թվականին. սպասվում Էր, որ 2017 թվականին կայանն արդեն կսկսի ԷլեկտրաԷներգիա արտադրել:

Share