Բաժին. Տնտեսական

2020թ. հունվարին Հայաստանում արտահանումն աճել է 20.4%-ով

2020թ. հունվարին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 479 մլն ԱՄՆ դոլար։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 8.2%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 131.4 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2020թ. հունվարին Հայաստանն արտահանել է 173.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 305.2 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում նշված ամիսներին աճը կազմել է 20.4%, իսկ ներմուծման ոլորտում՝ 2.2%:

Share