Բաժին. Տնտեսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 26/02/20

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 4.32%-ով և կազմել 48.10 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 4.43%-ով և կազմել 52.81 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.65%-ով և կազմել 1652.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.11%-ով և կազմել 18.00 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.10%-ով և կազմել 922.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.41%-ով և կազմել 1698.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.84%-ով և կազմել 5639.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.33%-ով և կազմել 1840.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.06%-ով և կազմել 12365.00 դոլար, անագի գինը նվազել է 0.06%-ով և կազմել 16625.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.26%-ով և կազմել 2036.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 2.86%-ով և կազմել 20238.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 1.47%-ով և կազմել 33500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.46%-ով և կազմել 26957.59 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 3128.21 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 8980.77 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 12774.88 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 5684.55 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.35%-ով և կազմել 7042.47 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.04%-ով և կազմել 1461.22 կետ:

Share