Բաժին. Տնտեսական

Ինֆոգրաֆիկա. հայ-վրացական հարաբերությունները

Մարտի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական երկօրյա այցով կմեկնի Վրաստան: Այցին ընդառաջ «Սպուտնիկ»-ի վրացական ծառայությունն ինֆոգրաֆիկա է ներկայացրել հայ-վրացական հարաբերությունների մասին:

Հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունները սկսվել են 1992-ին: Ներկայումս Վրաստանում Հայաստանը ներկայացնում է դեսպան Ռուբեն Սադոյանը, իսկ Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն է կատարում Գիորգի Սագանելիձեն:

Վրաստանի և Հայաստանի միջև  2019-ին շուրջ 680 միլիոն դոլարի առևտրաշրջանառություն է եղել: Մոտ 413 միլիոն դոլարի ապրանք ՝ արտահանվել Վրաստանից Հայաստան, իսկ մոտ 268 միլիոն դոլարի ապրանք էլ արտահանվել է Հայաստանից Վրաստան:
Ի դեպ, Վրաստանը ՀՀ քաղաքացիների ամենանախընտրելի  ուղղություններից է. միայն 2019-ին ՀՀ քաղաքացիները Վրաստան են այցելել 1,4 միլիոն անգամ:

Share