Բաժին. Տնտեսական

Դրամաշնորհներ՝ կորոնավիրուսի դեմ առավել արդյունավետ և նորարարական լուծումներ առաջարկող ընկերություններին

Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանը աջակցելու նպատակով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ:

Այն ընկերությունները, որոնք կառաջարկեն առավել արդյունավետ և նորարարական լուծումներ, կստանան դրամաշնորհներ իրենց նախագծերի իրագործման նպատակով:

Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 22 մլն ՀՀ դրամ և տրամադրվելու է հինգ լավագույն նախագծերը ներկայացրած ընկերություններին՝ համապատասխանաբար 10մլն, 5մլն, 3մլն, 2մլն, 2մլն ՀՀ դրամ գումարի չափով:

Հայտ հնարավոր է լրացնել այստեղ:

Գնահատման մեխանիզմին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. ապրիլի 3-ը ժամը 24։00։

Share