Բաժին. Տնտեսական

Հակակորոնավիրուսային միջոցառումները մշտապես Թեղուտ ՓԲԸ ղեկավարության ուշադրության կենտրոնում են

Այսօր «Թեղուտ» ՓԲԸ Գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը և Ընկերության Տեխնիկական անվտանգության, աշխատանքի պահպանության և բնապահպանության ծառայության պետ Սամվել Երիցյանը հերթական շրջայց իրականացրեցին Ընկերության տարբեր ստորաբաժանումներով, արտադրական ենթակառուցվածքներով, բուժկետերով և պահակային անցակետերով` իրականացվող հակահամաճարակային միջոցառումները վերահսկելու նպատակով:

Նշենք, որ ՀՀ Կառավարության և ՀՀ Պարետի ցուցումների համաձայն Ընկերությունում կիրառվում են COVID-19-ի (կորոնավիրուսի) համաճարակային վարակի հնարավոր տարածումը կանխարգելող հակահամաճարակային մի շարք միջոցառումներ:

Շրջայցի ընթացքում Գործադիր տնօրենը կրկին հորդորեց բոլոր աշխատակիցներին խստորեն հետևել ՀՀ Կառավարության և ՀՀ Առողջապահության նախարարության կողմից տարածված բոլոր ցուցումներին և շարունակել պրոդուկտիվ աշխատանքը:

Շրջայցի արդյունքում տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ բացահայտված թերություններն արագ վերացնելու, ինչպես նաև իրականացվող հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ Տեխնիկական անվտանգության, աշխատանքի պահպանության և բնապահպանության ծառայության պետի կողմից առավել խիստ վերահսկողություն սահմանելու կապակցությամբ:

Share